Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի նշանակման համար նախագահին է առաջարկվել Արմեն Պողոսյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 17-ին որոշում է ընդունել, որում հանրապետության նախագահին է առաջարկվել Արմեն Պողոսյանի թեկնածությունը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնում  նշանակելու համար։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Արմեն Էդուարդի Պողոսյանի թեկնածությունը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արմեն Էդուարդի Պողոսյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից և նրա ռեզերվային դատավորի կարգավիճակը համարել դադարած»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել