Արցախի ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապօրինի թմրաշրջանառությունից

ՆԳՆ ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հանրապետության տարածքում իրականացնում է ամենօրյա ուժեղացված ծառայություն։ Մարտի 17-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շուշիի շրջանային բաժնի ծառայողները` ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Հ.-ին։

Անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպաններում և ձեռքին գտնվող պայուսակում թվով 6 փաթեթի մեջ հայտնաբերվել է ընդհանուր 12.84 գրամ թմրամիջոցին նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված և 1 հատ կաթուցիչ շականակագույն նստվածքով։

Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։ Վարչությունը միաժամանակ հորդորում է, զերծ մնալ ապօրինի թմրաշրջանառությանն առնչվող հակաօրինական արարքներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել