«Ի՞նչ արժե» կացության կարգավիճակը Հայաստանում

Կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ օտարերկրյա քաղաքացիների դիմումները Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:

Կացության կարգավիճակի փաստաթղթերի տրման կամ դրանց ժամկետների երկարաձգման դիմաց գանձվում են հետևյալ վճարները`

 

 

ա)

կացության ժամանակավոր կարգավիճակի համար

 

200 ԱՄՆ-իդոլար.

բ)

կացության սովորական կարգավիճակի համար` տարեկան

 

150 ԱՄՆ-իդոլար.

գ)

կացության հատուկ կարգավիճակի համար

 

1000 ԱՄՆ-իդոլար.

դ)

կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակներիժամկետների 

երկարաձգման համար

200 ԱՄՆ-իդոլար:

 

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նշված վճարները կարող են գանձվել նաև Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած տարադրամի փոխանակման կուրսից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել