Ո՞ր ապրանքները չի կարելի ներմուծել Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության տարածք արգելվում է հետևյալ ապրանքների ներմուծումը.

1. Զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք,

2. թմրադեղեր, թմրանյութեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր և դեղեր, դրանց օգտագործման համար անհրաժեշտ օժանդակ սարքեր, դեղամիջոցներ:

3. պոռնոգրաֆիկ բովանդակության նյութեր,

4. Մշակութային արժեքներ, որոնց ներմուծումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան արգելվում է մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում:

Նշենք, որ 1-ին և 2-րդ կետերում նշված առարկաների ներմուծումն իրականացվում է միայն ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ կարգի համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել