28-ամյա երիտասարդը չէր գիտակցե՞լ իր արարքի լրջությունը

28-ամյա Կարեն Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 3 ամիս ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Նելլի Դարբինյանի հետ վարել է փաստացի համատեղ ամուսնական կյանք և փոխադարձ համաձայնությամբ վերջինիս հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Կարեն Ալավերդյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ, ըստ ՀՀ օրենսդրության, 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ, եթե բացակայում է բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու հանցանքների հատկանիշները, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի (100.000-250.000) չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել