Գործը քննող դատավորը կարող է ինքնաբացարկ հայտնել իր անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում:
Ինքնաբացարկը հայտնվում է գրավոր մինչև գործի քննությունն սկսելը, որում շարադրված են դրա հիմքերը:
Գործի քննության ընթացքում ինքնաբացարկ հայտնելը թույլատրվում է, եթե ինքնաբացարկի հիմքը դատավորին հայտնի է դարձել գործի քննությունն սկսելուց հետո:
Ինքնաբացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: