Վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործի քննության արդյունքներով առաջադրված մեղադրանքի սահմաններում կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենքի կամ նշանակել ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ այդ հիմքով բողոք է բերել մեղադրողը, ինչպես նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը:
Վերաքննիչ դատարանը, գործի քննության արդյունքում գտնելով, որ արարքն իրավաբանորեն ճիշտ որակված չէ, իրավունք ունի փոխել հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար:
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատժի անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, մեղմացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքով: