Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանի ոստիկանության հայցն ընդդեմ Տիգրան Խզմալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հիմք ընդունելով ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կատարելու համար, տուգանք են նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, Տիգրան Խզմալյանից ի օգուտ ՀՀ ոստիկանության բռնագանձել 3000 ՀՀ դրամ` որպես դատարան ներկայացված հայցադիմումի նախապես վճարված պետտուրքի գումար:
Հիշեցնենք, որ Տիգրան Խզմալյանը 2012 թվականի ապրիլի 15-ին` չենթարկվելով ոստիկանների պահանջին, որոնք հայտարարել էին, թե Երևանի Մաշտոցի այգում կրպակների ապամոնտաժման գործողություններն անօրինական են և անթույլատրելի, բարձրացել էր շինություններից մեկի տանիքին և սկսել ապամոնտաժման գործողություններ իրականացնել, մասնավորապես` պտուտակով գամ էր հանել, ինչից հետո տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները ստիպված էին եղել ֆիզիկական ուժի օգնությամբ իջեցնել Խզմալյանին տանիքից: