Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ամուսնացող անձանց կողմից ՔԿԱԳ մարմնին սուտ տեղեկություն հայտնելու համար

ՀՀ օրենսդրությամբ արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Ամուսնացող անձինք, լրացնելով ամուսնության դիմումը և ստորագրելով այն, հավաստում են վերը նշված հանգամանքների բացակայության մասին:

Իսկ ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ՔԿԱԳ մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու համար:

Պատասխանելով հարցին` նշենք, որ ՔԿԱԳ մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Մասնավորապես, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը` պատժվում է տուգանքով` 100 000 ՀՀ դրամից 300 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել