Անմաքս առևտրի խանութից գնված ապրանքը ՀՀ-ից արտահանելիս մաքսային վճար գանձվո՞ւմ է

Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները:

Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ քանակական և գնային:

Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսային վճարներ գանձելու և ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել