Վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործի մասնակցող այլ անձանց պատշաճ ճևով ուղարկել բողոքի և դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճեները:
Գործին մասնակցող անձը, ստանալով վերաքննիչ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վերաքննիչ դատարան և գործի մասնակցող այլ անձանց:
Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը:
Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:
Վերաքննիչ բողոքի պատասխանին կցվում են գործին մասնակցող այլ անձանց այդ փաստաթղթերի պատճեներն ուղարկելու ապացույցները: