Լարված իրավիճակ նախագահականի մոտ. բերման են ենթարկվել քաղաքացիներ

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ Հայաստանը ներգրավվում է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում, ինչը բողոքի ալիք բարձրացրեց քաղաքացիների մոտ:

Մի խումբ քաղաքացիներ, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար,  հավաքվել են նախագահի նստավայրի մոտ:

Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, այս պահին այնտեղ բավական լարված իրավիճակ է: Ակցիայի մի քանի մասնակիցներ արդեն բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածներից է նաև Երևանի քաղաքապետարանի անդամ Դավիթ Սանասարյանը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, մեկնաբանելով տեղի ունեցող դեպքերը, նշեց, որ ակտիվիստները բերման են ենթարկվել, քանի որ խախտել են հասարակական կարգը:

Տեսանյութը՝  շուտով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել