Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը`
– շահութահարկ,
– եկամտային հարկ,
– ակցիզային հարկ,
– ավելացված արժեքի հարկ:
Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
– գույքահարկ,
– հողի հարկ,
– հյուրանոցային հարկ:
Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբհսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով: