Որքա՞ն ժամանակ են պահպանվում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները

Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը)` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են տվյալ ակտերի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում, իսկ երկրորդ օրինակներից կազմված մատյանները ակտային գրքերը` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արխիվում:

Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը երեսուն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ` պահպանման, իսկ երկրորդ օրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում:

ՔԿԱԳ մարմնում պահպանվում են նաև պետական գրանցման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) պահպանվում են ՔԿԱԳ մարմիններում՝ համապատասխան քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելուց հետո` 100 տարի:


100 տարին լրանալուց հետո ՔԿԱԳ մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական արխիվ են փոխանցում քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված գրքերը, ինչպես նաև չափաբերական գրքերը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված ակտերի գրքերը ենթակա են ոչնչացման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել