Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 24 ժամ ջուր չի լինի

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանի` Կասյան, Աբգար Թագավորի, Այգեձորի, Երզնկյան, Արաբկիրի 38 փողոցների, Կալենցի փողոցի՝ իր նրբանցքներով, Հ. Հակոբյան 1-8 շենքերի՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1, 2, 4, 6 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 27, 27/1, 30/3, Սունդուկյան 1-24 շենքերի, Ա.Ավետիսյան 2-23 շենքերի՝ իրենց կոտորակներով, Բաղրամյան 21-89 շենքերի՝ իրենց կոտորակներով, 3-րդ, 4-րդ նրբանցքների և մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի, Կիևյան 26, 28, 30, 32 շենքերի՝ իրենց կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Օրբելի 2-16 շենքերի՝ իրենց կոտորակներով և 33, 33ա, 37, 39, 41 շենքերի,

Կենտրոն վարչական շրջանի՝ Կոզեռն և Կոնդ թաղամասերի, Ֆրիկ, Պարոնյան, Իսրայելյան, Ձորափի փողոցների, Պռոշյան 1-ին նրբանցքի, Արամի նրբանցքի, Սարյան 2-26 շենքերի՝ իրենց կոտորակներով, «Նաիրի» և «Արամյանց» բժշկական կենտրոնների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել