Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվում է բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա:
Մահացած ծնված երեխայի համար ծննդյան վկայական չի տրվում:
Ծնողների պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը: Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում:
Եթե երեխան մահացել է կյանքի չորս շաբաթվա ընթացքում, ապա կատարվում է նրա ծննդի և մահվան պետական գրանցում:
Ծննդի և մահվան ակտերի գրառումների հիման վրա տրվում է միայն երեխայի մահվան վկայական: Ծնողների պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը:
Մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահացած ծնված երեխայի ծննդից կամ երեխայի մահվան օրվանից հետո` յոթ օրվա ընթացքում: