ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով Արթուր Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Արմենի Վարդանյանի կենսագրությունը
Ծնվել է 1994 թվականի հուլիսի 28-ին, Երևան քաղաքում:
2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2021 թվականին՝ ասպիրանտուրան, 2018 թվականին՝ ՀՀ փաստաբանների դպրոցը՝ ստանալով փաստաբանի արտոնագիր:
2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2022 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2018-2021 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ
2021թ․-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ասիստենտ, դասախոս
2017-2018թթ. – «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ կրտսեր իրավաբան
2018-2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի օգնական
II-X.2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 բաժնի պետի տեղակալ
2019-2020 թթ. – ՀՀ պետական եկամուտնեերի կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 բաժնի պետ
III-XII.2020թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 6 բաժնի պետ
III-VII.2020թ. – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
2020-2023թթ.- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած չէ:
ՀՀ քննչական կոմիտե