Վարորդները նպաստել են մարմնավաճառությանը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986 թ. ծնված Վիոլետա Հ.-ին ու 1972 թ. ծնված Աստղիկ Ե.-ին:

Պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Վիոլետա Հ.-ին, Աստղիկ Ե.-ին, ոմն Սիրուշիկի, Աննայի և Անահիտի, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում, որտեղ նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև բացի օրական 5.000 դրամից, յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1.000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սիրուշիկի, Աննայի և Անահիտի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Ինչպես նաև, Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977 թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985 թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979 թ. ծնված Սիրուշ Ս.-ին:

Պարզվել է, որ Վարդան Հ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Լուսինե Բ.-ին ու Սիրուշ Ս.-ին, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանում, որի ընթացքում նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև, բացի օրական 5.000 դրամից` յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել