2011 թվականի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է վրաերթի 777 դեպք:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դրանց հետեւանքով 123 մարդ զոհվել է, 866-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է վրաերթի 135 դեպք, զոհվել է 5 երեխա, 132-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: