Պետությունը կաջակցի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների

Առաջարկում են աջակցություն ցուցաբերել բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, մասնավորապես՝ նրանց, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Սահմանել ենք աջակցության տարբեր չափեր, ըստ՝ աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխա ունենալու հանգամանքից և հաշմանդամության կարգավիճակից։ Ծրագրից կկարողնան օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնակատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող, վեց ամսվա ընթացքում չեն եղել  աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ»,-նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել