Փրկարար ծառայությունից հայտնում են, փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրում առկա էլեկտրական շչակը:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։