Ի՞նչ ժամկետում է կայացվում տեսանկարահանող սարքով հայտնաբերված խախտման մասին որոշումը

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, այն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

Տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից և վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում:

Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել