Պտղի մոտ երբեմն կարող են գրանցվել այնպիսի հիվանդություններ, որոնք կյանքի հետ անհամատեղելի լինեն: Նման դեպքերում հղիությունը պետք է արհեստականորեն ընդհատել:
Թվարկենք նշված ցուցումները`
1. Մահացած պտուղ:
2. Կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշում` պտղի մոտ:
3. Միանման զարգացման արատներով երեխաների կրկնակի ծնունդ:
4. Ընտանիքում սեռի հետ կապված ժառանգական հիվանդություններով երեխաների ծնունդ: