Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո ավելի երկար կկարողանան պաշտոնավարել:
Մասնավորապես` գործող օրենքի համաձայն` ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող` 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Օրենքի նախագծի համաձայն` ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների համար ծառայության սահմանային տարիքը կդառնա 62, ոստիկանության ավագ խմբի պաշտոնների և ոստիկանության միջին խմբի պաշտոնների զբաղեցման տարիքը` 58, իսկ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններինը`55:
Նախատեսվում է, որ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվելու է սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: