Նորից վարժական հավաքներ կանցկացվեն․ ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:

Կառավարությունը որոշում կընդունի․

1․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:

2․ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

      1) ռազմական ունակությունների կատարելագործման,

      2) մասնագիտական վերապատրաստման,

      3) մասնագիտական պատրաստման,

      4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

3․ Վարժական հավաքներին ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4․ Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

      3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստա­զո­րային, որոնցից` 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,      14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

      4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

      5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 3 – 27-ը ներառյալ,

      6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա­զո­րային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

      7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

      8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ:

5․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` պահեստազորային քաղաքացիների ծանուցման գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կցագրված և վարժական հավաքներին կանչման ենթակա պահեստազորայինների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու վերաբերյալ տեղեկատվության ստացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել