Երևանի կանգառասրահներում աղբամաններ կտեղադրվեն

Երևանի կանգառասրահներում մեկնարկել է նոր աղբամանների տեղադրման գործընթացը:

Այս մասին քննարկում է եղել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ փետրվարի 20-ին։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման։

Որոշվել է նաև, որ Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կուտակված աղբի տեղափոխման գործընթացը կներառվի Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ:

Լուսանկարը՝ Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել