Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Այս նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ Զինված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածու համարվող անձանց վարորդական վկայականներ հատկացնելու նպատակով բժշկական հավատարմագրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պետական պատվերի շրջանակներում անվճար կազմակերպելու գործընթացը։
Գործող իրավակարգավորմամբ վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու նպատակով բժշկական հավատարմագրումը պահանջում է բժշկական հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվությունների իրականացում, որոնք իրականացվում են վճարովի հիմունքներով` ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է զորակոչիկի ընտանիքի համար: