Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր հայտարարություններին։
«Այո, ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է նախագահ դառնա։ Էդ ժամանակ Քոչարյանից պրծնելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանն էր։
Նրան ես ճանաչել եմ 91 թվականից, պատերազմից։ Սերժ Սարգսյանին Վազգենը վստահում էր մինչև վերջ։ Ասել եմ, Սերժ Սարգսյանը գա, երկիրը կարգավորի»,-ասել է Միքայելյանը։
Նա անդրադարձել է նաև «Վազգենից հետո (Վազգեն Սարգսյան-խմբ․) բանակ չենք ունեցել» արտահայտությանը, որը նա արել է հունվարի 28-ին։ Ըստ Միքայելյանի՝ նա նկատի է ունեցել ռազմական էլիտան, ղեկավարությունը․ «Երբ բանակ կաշառք է մտնում, էլ բանակ չկա։ Իմ այս հայտարարությանը այնպիսի մարդիկ են արձագանքել, ովքեր բանակում թալան են արել»։
ԵԿՄ վարչության նախագահը անդրադարձել է Մովսես Հակոբյանի արած հայտարարությանը․ «Իր էդ լպիրճ արտահայտությունները, որ Սասուն Միքայելյանը բանակից հասկանում է այնքան, որքան ես գինեկոլոգիայից։ Եթե ուզում ես գինեկոլոգիայով զբաղվել, խորացի, լավ խորացի մասնագիտության մեջ։ Կարողա՝ ավելի լավ ստացվի քո մոտ։ Իսկ ինչ վերաբերում է բանակին, ես քո ռազմական գիտելիքների վրա չեն կասկածում։ Դու ռազմական կրթություն ես ստացել։
Հարցը այն է, որ բանակը թալանվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում։