Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը Սարգսյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում։
Նշվում է, որ Պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց։
Դեռևս 2022-ի հոկտեմբերին Սարգսյանը հայտնել էր, որ կնոջ հետ ԱՄՆ է տեղափոխվել։