Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակում մեր մտահոգությունն ենք արտահայտում Մայիսի 31-ին Կաբարդինո- Բալկարիայում պարոն Ռուստամ Մացեվիին ուղղված սպառնալիքների նկատմամբ:
Պարոն Մացեվը Կաբարդինո–Բալկանիայում «Մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության իրավաբանն է:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպության փոխանցմամբ` մայիսի 31 –ին նա այցելել էր Նալչիկում կալանքի տակ գտնվող իր վստահորդներից մեկին:
Հաճախորդին սպասելու ընթացքում գործի քնության մեջ ներգրավված մի իրավապահ պաշտոնյա մեղադրեց պարոն Մացեվին հաճախորդին ստել դրդելու մեջ:
Նա շարունակում է սպառնալ իրավաբանին՝ նշելով, որ անօրինական զինված խմբավորումների անդամները օպերատիվ գործողությունների արդյունքում վերացվել են, ինչը կարող է պատահել նաև իրավաբանների հետ: Պաշտոնյան խոստացավ, որ իրենք դեռ կհանդիպեն:
Պարոն Մացեվը այս հայտարարությունը ընդունում է որպես իր կյանքին ուղղված սպառնալիք և այս առիթով նամակ է ուղղել Գլխավոր դատախազին նրա ուշադրությունը այդ գործին ուղղելու համար:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության տեղական իշխանություններին ապահովել Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքային գործունեության դեմ ուղղված ցանկացած բռնության կամ ահաբեկության լիարժեք և անաչառ հետաքննություն:
Կազմակերպությունը նաև կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին ձեռնարկել 1998 թվ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների Հռչակագրին համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կարող են ապահով կերպով շարունակել իրենց օրինական աշխատանքը: