Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 10-12 մ/վրկ:

Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում բուք։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6 մ/վրկ: Փետրվարի 15-19-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել