Իտալացի բժիշկները նշում են՝ սրտի կաթվածների թիվը աճում է հարկային հայտարարագիր ներկայացնելու օրերին

Իտալացի բժիշկները նշում են, որ տարվա մեջ սրտի կաթվածների թիվը երկրում աճում է այն ժամանակ, երբ մոտենում է հունիսի 18-ը: Դա հարկային հայտարարագիր ներկայացնելու վերջին ժամկետն է:

Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողներն իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և այլ փաստաթղթերը ներկայացնում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկ վճարողները պարտավոր են առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների, ինչպես նաև մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմին:

Հարկ վճարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում, կազմել հաշվետվություններ` իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել