ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը մյուս թեկնածուներին հրավիրում է բանավեճ-քննարկման: Թեկնածուն տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք` բոլոր թեկնածուներս կազմակերպում ենք հանդիպումներ մեր ընտրողների հետ և ներկայացնում ենք մեր նախընտրական ծրագրերը` ընտրողին հնարավորություն ընձեռելով կատարելու իր ընտրությունը:
Ելնելով նախընտրական քարոզչությունն ամփոփելու, ինչպես նաև փաստաբանների և լրագրողների համար առաջացած հնարավոր հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից, կարևորելով մեր փաստաբանական համայնքի միասնությունը, հրավիրում եմ`
– ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Աշոտ Թադևոսյանին, Կրոմվել Գրիգորյանին և Տիգրան Աթանեսյանին 2013թ. սեպտեմբերի 12-ին ժամը 13.00-ին մասնակցել բանավեճ-քննարկմանը, որը տեղի կունենա ք.Երևան, Ամիրյան 1 հասցեում գտնվող Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
– փաստաբաններին և լրագրողներին այդ օրը ներկա գտնվել բանավեճ-քննարկմանը և Ձեզ հուզող հարցերը ներկայացնել թեկնածուներիս»: