Անդրանիկ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողությունները կատարելու համար՝ անօգնական վիճակում գտնվող, 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը դատարան է ստացվել 2022-ի դեկտեմբերի 29-ին։
Գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Մեղադրյալը 2021 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 16։30-սահմաններում, 12 տարին չլրացած Լ. Հ․-ի նկատմամբ սեռական բնույթի գործողություն կատարելու դիտավորությամբ հետևել է վերջինիս և նկատելով, որ աղջիկը մտնում է շենքի շքամուտք, հետևել է նրան։
16։36-ից մինչև 16:38-ն ընկած ժամանակահատվածում Լ. Հ․-ի հետ ներս է մտել վերելակ, որտեղ՝ 1-ին հարկից մինչև 9-րդ հարկ բարձրանալու ընթացքում, տուժածի անօգնական վիճակն օգտագործելով, կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ։
«Իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով իջեցրել է տաբատը, հանել է առնանդամը, մի ձեռքով բռնել է այն, իսկ մյուս ձեռքը տարել է Լ. Հ․-ի կիսաշրջազգեստի տակ, հպվել է վերջինիս հետույքին, սկսել է այն շոշափել, որից հետո աղջիկը շրջվել է մեջքով դեպի վերելակի դռները, սակայն Անդրանիկ Գ․-ն շարունակել է ձեռքով շոշափել նրա մարմինը։ Երբ վերելակի դռները բացվել են, Լ. Հ․-ն վախից դիմել է փախուստի, իսկ Անդրանիկ Գ․-ն, իրագործելով հանցավոր մտադրությունը, հեռացել է հիշյալ վայրից»,-նշվում է հրապարակված մեղադրական եզրակացության մեջ:
Տվյալ գործով դատական նիստ դեռ չի նշանակվել։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: