Դատավոր Զոյա Զաքինյանի լիազորությունները դադարեցվել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 8-ին որոշում է ընդունել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։

«Հիմք ընդունելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Շաքարի Զաքինյանի 65 տարին 2023 թվականի փետրվարի 10-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով,
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 10-ից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Շաքարի Զաքինյանի լիազորությունները համարել դադարած»,-որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել