Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի լիազորությունները դադարեցվել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 8-ին որոշում է ընդունել՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։

«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյանի 65 տարին 2023 թվականի փետրվարի 12-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 12-ից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել