Մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է

2013 թվականի  7 ամիսների ընթացքում պետական հաշվառման է վերցվել 1506 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 170 մարդ, 2145-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նշված 1506-ից 169 եղել են մանկական ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց հետևանքով զոհվել է 11 երեխա, վիրավորվել 190-ը:

Ըստ վիճակագրական տվյալների՝  նախորդ տարվա համեմատ  2013 թվականին գրանցվել է մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների աճ:

ՃՈ պետ Նորի Սարգսյանը նշեց, որ այս հանգամանքը շատ մտահոգիչ է. «Այս 7 ամիսների հատակապես գրանցվել է մանկական վրաերթերի աճ: Դրա պատճառը նաև ամառային եղանակն է, քանի որ երեխաներն այդ ընթացքում ավելի հաճախ են դուրս գալիս փողոց խաղալու համար: Գրանցված 92 վրաերթից  զոհվել է 4 մարդ, 93 –ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել