Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը` ի՞նչ ծրագրեր են իրականացվում հին շենքերի նորացման ուղղությամբ. Խաչատուր Սուքիասյան

Փետրվարի 8-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին, նշել է. «Մեր գլխավոր խնդիրը նրանում է, որ նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը եւ հետագա ուսումնասիրություններն իրար որոշակի չեն համընկնում»:

Նախարարի խոսքով ե՛ւ 2019 թվականին, ե՛ւ 2020 թվականին օրենսդրական որոշակի փոփոխություններ են արվել, եւ այսօր ընդհանուր շինարարության մեջ հաշվի են առնվում առկա նորմատիվները:

Գնել Սանոսյանի տեղեկացմամբ` այս պահին խոշոր ծրագիր է իրականացվում. Երեւանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է իրականացնել հետեւյալ ծրագիրը` վթարային շենքերը քանդել եւ դրանց տեղը կառուցել նորերը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել