Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղերում տեղադրել հետևյալբովանդակությամբ տեղեկատվություն.
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն.
2) մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը (գիշերակացը և, եթեառկա է, սննդի համալիր ապահովումը).
3) հաշմանդամներին ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն:
Նշված տեղեկությունները պետք է տեսանելի լինեն նաև դրսից:
Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտին վերաբերող համապատասխան անվանման և որակավորման կարգի պահանջներիսահմանումները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հաճախորդին և տրամադրվենառաջին իսկ պահանջով: