Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը

Որպես կանոն, կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովումը`որպես քրեական դատավարության սկզբունք, հիմնվում է սահամանդրական և քրեադատավարական նորմերի վրա:

Մեղադրյալը հնարավորություն է ստանում օրենքով չարգելված միջոցներով պաշտպանվել առաջադրված մեղադրանքից:

Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովումն անհրաժեշտ է քրեական հետապնդման յուրաքանչյուր դեպքում և կիրառվում է քրեական դատավարության բոլոր փուլերում:Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման կարևոր երաշխիք է պաշտպանի մասնակցությունը գործի քննությանը:Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են`կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացոիցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ, այլ անձանց հրավերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել