Ի՞նչ լիազորություններ ունի խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի որդեգրման գործընթացում

Որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որի համաձայն` որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ:

Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձևը։ Այս գործընթացում իրեն կարևորագույն դերն ունեն նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները:

Խնամակալության և հոգաբարձության մարմինները.

  • մասնակցում են դատարանում երեխաների որդեգրման հաստատմանը և որդեգրման վերացմանը վերաբերող գործերի քննությանը,
  • կարող են խնամակալին կամ հոգաբարձուին ազատել իր պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար` անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում,
  • անչափահասի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ ընդունում են որոշում անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) մասին.
  • տալիս են համաձայնություն անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս` վերջինիս ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում.
  • անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն են սահմանում` ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության և այլ դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել