Ինչո՞ւ է կարևոր որոշել ապրանքի ծագման երկիրը

Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն բաժնով սահմանված չափանիշների:

Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, մաքսային միությունը, աշխարհի կամ որևէ երկրի տարածաշրջանը:

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի որոշումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` ՀՀ Մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Ապրանքի ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման և ծագման երկրի վկայականների և (կամ) հավաստագրերի տրամադրման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել