Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար

Գտնելով, որ երաշխավորողը վայելում է վստահություն, և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել անձնական երաշխավորությունը կամ կազմակերպության երաշխավորությունը, քրեական վարույթն իրականացնող մարմինը դիմողին, այդ թվում` իրավաբանական անձի ներկայացուցչին, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է երաշխավորողի իրավունքները և պարտականություններն ու նախազգուշացնում է երաշխավորողի պատասխանատվության մասին:

Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերածվում է պետության եկամուտի, եթե երաշխավորողը`
1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու իր պարտավորությունը.
2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:

Հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերից, մյուս բոլոր դեպքերում դրամական գումարը վերադարձվում է երաշխավորողին:Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել