Թմրամիջոցը թաքցրել էր ցախանոցում

Օգոստոսի 29-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված  Մեսրոպ Ի.-ի տան հողամասից հայտնաբերել  են 18 կգ կանեփի մշակված 75 բույս, 1 կգ չորացված կանեփի բույսեր, տանը կից ցախանոցից՝ 200 գ կանեփի բույսի չորացված ճյուղեր, ցախանոցի ծածկաթիթեղի տակից՝ 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված, մանրացված 3,4 գ կշռով զանգված:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել