Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը փետրվարի 3-ին հրաման է ստորագրել՝ Պրոբացիայի ծառայությունում նշանակում կատարելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության պետ Գ. Սիմոնյանի 2023 թվականի փետրվարի 2-ի NՆ/29.1.3/2325-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Գուրգեն Կարապետի Աֆրիկյանին 2023 թվականի փետրվարի 3-ից նշանակել Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ»,-նշվում է որոշմամբ:

Նշենք, որ նախկինում Աֆրիկյանը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել