Ինչպես հայտնի է՝ Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար: 2013 թվականի օգոստոսի 28-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Թամրազյանը և առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վ. Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ: