Ինչպես այլ անձինք…

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ Օրենքի համաձայն՝ հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք։

Մինչդեռ, ինչպես այլ անձինք հաշմանդամները (հիմնականում երեխաները) չունեն մի վայր, որտեղ կարող են մնալ այն ժամանակահատվածի ընթացքում, մինչ իրենց խնամող անձինք (ծնողները և այլոք) աշխատում են, քանզի իրենք չեն կարող մնալ առանց հսկողության կամ առանց խնամքի:

Հարց է առաջանում՝ ինպե՞ս գոյատևեն հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք՝ հաճախ երեխաները, այն ժամանակահատվածում, երբ ծնողները աշխատում են՝ հոգալու համար նախ հաշմանդամի կարիքները:

Չե՞ որ աշխատանքն անհրաժեշտություն կարող է հանդիսանալ, քանի որ հաշմանդամի խնամքն էլ ավելի շատ է պահանջում ֆինանսական միջոցներ՝ ձեռք բերելու համար սնունդ, դեղորայք և այլն:

Իրականում ստացվում է՝ չեն կարող աշխատել, եթե չի գտնվի բարեկամներից, հարազատներից մեկը, ով պատրաստակամ կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր հոգ տանել և խնամել հաշմանդամի կարիքները, մինչ իրենց խնամող անձինք աշխատավայրում են:

Մի շարք երկրներում այս խնդիրը ստացել է իր լուծումը:

Այնտեղ գոյություն ունեն պետության կողմից ֆինանսավորվող հաստատություններ՝ հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց համար:

Այդ հաստատությունները որոշ առումով նման են գործող նախադպրոցական հաստատությունների:

Մարդիկ համոզված են, որ այդտեղ իրենց աշխատանքային ժամերին կհոգան իրենց խնամքի ներո գտնվող հաշմանդամի կարիքները:

ՀՀ-ում նման պետական հաստատություններ չկան, իսկ այդ խնդրով գործազուրկ անձինք շատ են:

Մասնավոր կազմակերպություններից, ով զբաղվում է նման խնդիրներով, իմ հետազոտության արդյունքում գնվել է մեկը, այն էլ որոշ տարիքային սահմանափակմամբ և կախված հանշմանդամի ծանրության աստիճանից:

Նման հաստատություններ անհրաժեշտ են նաև նրա համար, որպեսզի հաշմանդամների հետ տարվեն համապատասխան աշխատանքներ, նրանց ներգրավեն ինչու չէ նաև աշխատանքի, որպեսզի չմեկուսանան աշխարհից առանց այն էլ իրենց դժվարին կյանքում:

Շատ կարևոր մի խնդրի ևս.

Քանի մարդ հավերժ չէ, ուստի միշտ չէ, որ խնամողները հաշմանդամների կողքին են լինելու:

Այս դեպքում նաև այլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս գոյատևեն իրենք, երբ իրենց խնամող անձը մահացել է և այլ հարազատ, բարեկամ չունեն, կամ վերջիններս հրաժարվում են իրենց խնամելուց…

 

Ծանուցում. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք մասնակցում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը (հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության միջոցառումների ֆինանսավորում, հաշմանդամների համար նախատեսված տեխնիկական և այլ միջոցների արտադրություն, ծառայությունների տրամադրում, հաշմանդամներին սպասարկող սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն և սպասարկում, գերազանցապես հաշմանդամների աշխատանքն օգտագործող արտադրությունների կազմակերպում և այլն), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկման և այլ արտոնություններից:

Զարուհի Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել