Տավուշի մարզի պարեկները հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Տրանսպորտային միջոցի սրահում ատրճանակ և դանակներ կային։ Մեքենան և վարորդը տեղափոխվել են տարածքային քննչական բաժին։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ին: Նրանք Նոյեմբերյանի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցիկում «ՍԿՍ» տիպի հրացան կար:
21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են Նոյեմբերյանի բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: