Ի՞նչ անել, եթե ցանկանում եք ամուսնանալ արտերկրում

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է տեղեկանք:

Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:

Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի`
1) տեղեկանք հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթը,
2) տեղեկանք հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) սահմանված ձևի դիմում-հայտարարություն` համաձայն N 3 ձևի տեղեկանք հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և տեղեկանք հայցողի կողմից ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ:

Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է նախարարությունը։

Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է դիմողի ծնողը, ապա համապատասխան փստաթղթերից բացի, ներկայացնում է նաև զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները և իր անձը հաստատող փաստաթուղթ:

Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա համապատասխան նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթ:

Տեղեկանքը տրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեվերը նշված փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:

Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս յոթ օրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել