Կարելի է ենթադրել, որ անմասն չի եղել Իրանի դեմ իրականացված հարձակմանը նաև մեր թշնամի երկիրը. իրանագետ

Ադրբեջանը տարհանում է դեսպանատան աշխատակիցներին, ավարտում իր գործը և մոտավորապես երեք ժամ անց տեղի է ունենում հարձակում Իրանի պաշտպանական որոշ օբյեկտների դեմ, գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Հիմա, կարող էր և պատահականություն լինել, կարող էր և համընկնել ադրբեջանական դեսպանատանը տեղի ունեցած դեպքի հետևանքների հետ, բայց հաշվի առնելով, թե ինչ ռեժիմով էր աշխատում այս գիշեր Ադրբեջանի տեղեկատվական համակարգը ու ինչքան ներդաշնակ իսրայելական և առհասարակ հակաիրանական քարոզչության հետ, կարելի է ենթադրել, որ անմասն չի եղել Իրանի դեմ իրականացված հարձակմանը նաև մեր թշնամի երկիրը։

Ի վերջո, նաև միմյանց շնորհավորելը նման իրավիճակում և երկրաշարժից ժամեր առաջ տուժած մարդկանց ու արտաքին հարձակման մեջ գտնվող երկրի քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչերն էլ վերևում նշվածի օգտին են խոսում»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սպահան նահանգում, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ները։

Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հարձակումը ձախողվել է․ «ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել